«Փարվանա ՀԷԿ»-ը դատարկելու արդյունքում Փարվանա գետի մակարդակը 40 սմ-ով բարձրանալու է: Այս մասին տարածած հայտարարությունում տեղեկացնում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը՝ նշելով, որ գետի մոտակայքում քաղաքացիների տեղաշարժն արգելվում է:
«Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին, ժամը 10:00-ից, Ախալքալաքի մոտակայքում «Փարվանա ՀԷԿ»-ը դատարկելու համար կբացվեն ավազանի փականները, ինչն էլ կհանգեցնի մինչև Խերթվիսի գյուղ՝ Փարվանա գետի մակարդակի 30-40 սմ բարձրացման:
Գետերի ջրի բարձրացման վտանգի պատճառով նախազգուշացնում ենք, որ Փարվանա գետի մոտակայքում ցանկացած տեղաշարժ խստիվ արգելվում է:
Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղի բնակիչներին, ձկնորսներին և որսորդներին կոչ է անում զգոնություն ցուցաբերել, չվտանգել սեփական կյանքն ու առողջությունը», — ասված է ԱԻ ծառայության հայտարարությունում:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Ասպինձայի բաժնի փրկարարական ջոկատները գետի բարձրացված հատվածներում չորս օր հսկողություն կիրականացնեն:
Aliq Media