Այսօր՝ մայիսի 8-ին, Ախալցիխեի մունիցիպալիտետի Ծնիսի գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Իրար են բախվել երկու ավտոմեքենա, մեքենաներից մեկի մեջ եղած երիտասարդ կինը վնասվածքներով տեղափոխվել է «Իմեդի» կլինիկա: Իսկ տղամարդը տեղում մահացել է:

«Մեզ մոտ մի երիտասարդ կին են բերել, նա գլխի հատվածում թեթև վնասվածք ունի, երկու կար ենք դրել։ Նրա վիճակը կայուն է։ Մի քիչ էլ կմնա հսկողության տակ, հետո դուրս կգրենք»,- հայտնում են «Իմեդի» կլինիկայում։

Այս մասին տեղեկությունը տարածում է sknews.ge-ին