Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածի վրա: Ականատեսների խոսքով, BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատարին:
Վթարի հետեւանքով մեքենայի ուղևորներից մեկը ստացել է մարմնական թեթեւ վնասվածքներ: Նրան տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: Կլինիկայի մենեջերի խոսքով, տուժածը վերին վերջույթի վնասվածք ունի:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գործ է սկսել քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, ինչը նշանակում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման խախտում, ինչը մարդու առողջությանը թեթև վնսավածք է պատճառել։ Հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանքով կամ պայմանական՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ ոչ ավել, քան երեք տարի ժամկետով, կամ պաշտոնավարելու կամ ցանկացած գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարին չգերազանցող ժամկետով: