Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, փոքր ձեռներեցների համար շրջանառության հարկը կկրճատվի 5 անգամ, ինչպես նաև փոքր ձեռնարկատիրության կատեգորիա կընկնեն` մինչև 500 000 լարի շրջանառությամբ ձեռնարկությունները:

Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես նշել է Կվիրիկաշվիլին կառավարությունը սկսում է աջակցություն փոքր բիզնեսին երկրորդ ալիքը:

«Մենք հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեին, ով այսօրվա կառավարության նիստում նախաձեռնել է մի շատ հետաքրքիր օրենսդրական փաթեթ: Այս նախաձեռնությունը առաջարկում է արտոնյալ հարկման ռեժիմի ընդունումը: Մասնավորապես, փոքր ձեռնարկատերերի համար շրջանառության հարկը կկրճատվի 5 անգամ, այսինքն, կլինի շրջանառության 1%-անոց հարկ: Միևնույն ժամանակ, եթե այսօր փոքր գործարար է համարվում մինչև 100 000 լարի շրջանառությամբ ձեռնարկությունը, այս կատեգորիա կընկնեն ձեռնարկություններ որոնց շրջանառությունը հասնում է մինչև 500 000 լարի, և ես կարծում եմ, որ դա, իրոք, էական թեթևացում է հարկային բեռի առումով և խրախուսանք նոր ձեռնարկատերերին, ովքեր ցանկանում են սկսել բիզնես», – հայտարարել է Կվիրիկաշվիլին: