Վրաստանում բացվել է, Հարավային Կովկասում առաջին ATC (Aero-Structure Technologies Cyclone), ինքնաթիռի մասերի արտադրության գործարանը:
Ձեռնարկության շինարարությունն սկսվել է 2015 թ.-ի սեպտեմբերին Վրաստանի կառավարության «Գործընկերության հիմնադրամ»-ի կողմից իսրայելական Elbit Cyclone ընկերության հետ համատեղ: Նախագծի ներդրման արժեքը 93 մլն դոլար է:
Բարձր տեխնոլոգիական գործարանը կառուցվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հարակից տարածքում: Գործարանը կթողարկի քաղաքացիական ինքնաթիռների մասեր, այդ թվում՝ դռներ, աերոդինամիկ մակերեսներ, վերահսկիչ վահանակներ և օդանավերի այլ մասեր: Համատեղ ձեռնարկությունը, սերտիֆիկացում անցնելուց հետո, 2019-ի սկզբին կթողարկի առաջին արտադրանքը:
Ակնկալվում է, որ ձեռնարկության լիարժեք շահագործումից հետո, շահագործման հինգերորդ տարում, գործարանի տարեկան շրջանառությունը կգերազանցի 60 մլն դոլարը և ընկերությունում կաշխատեն մինչ 300 մարդ:
Ներկայումս ընկերությունում աշխատում է ավելի քան 60 մարդ, ովքեր վերապատրաստվել են Իսրայելում: Թբիլիսիի գործարանում արտադրված արտադրանքը 100%-ով կարտահանվի:
Նյութը` Новости Грузия-ի