Վրաստանում քրեական ոստիկանության Կենտրոնական վարչության աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի արտադրություն, գնում, պահեստավորում և վաճառք աննախադեպ լայնածավալ սխեմա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Մամուկա Չելիձեն:
Նրա խոսքերով, ձերբակալվել են Վրաստանում գործող կազմակերպված հանցավոր խմբի անդամներ` մեկ Վրաստանի քաղաքացի և հինգ օտարերկրյա, ևս մեկ անձ դատապարտվել է:
Ինչպես ընդգծել է Չելիձեն՝ Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հետաքննության և որոնման ինտենսիվ միջոցառումների արդյունքում, գլխավոր տնօրինության աշխատակիցները ձերբակալել են՝ Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ղրղզստանի քաղաքացիների:
«Իրավապահներն անձնական, բնակելի և ժամանակավոր բնակարաններում, ինչպես նաև տարբեր վայրերում տեղակայված խուզարկությունների ընթացքում առգրավել են մինչև 21 կգ փոշի և մինչև 10 լիտր «Ալֆա» թմրամիջոց: Սև շուկայում առգրավված թմրամիջոցների արժեքը 6 միլիոն լարի է կազմում», – հայտարարել է Չելիձեն: