Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Շրջանային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ տարածաշրջանային զարգացման շրջանակներում իրականացրել է զբոսաշրջային ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներ Շուամթայի հարևանությամբ:
Կատարված աշխատանքները տեսնելու և Կախեթում նոր զբոսաշրջային օբյեկտ բացելու համար այնտեղ էին տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն, Ալավերդի վանքի մետրոպոլիտը, շրջանային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գալակտիոն Բուաձեն և Կախեթի նահանգապետ Իրակլի Քադագիշվիլին:
Նախագծի շրջանակներում մշակութային ժառանգության հուշարձանի կողքին կառուցվեց տեղեկատվական կենտրոն այցելուների համար, հուշանվերների խանութ, քայլուղիներ,դեպի օբյեկտ տանող ճանապարհ և ավտոկայանատեղի, ինչպես նաև ընդհանուր ջրհոր, որի շնորհիվ լուծվեց ջրի խնդիրը: Շինարարությանը և վերականգնողական աշխատանքներին անհրաժեշտ եղավ 1 տարի և նրա արժեքը կազմեց 1,871,000 լարի:
Տարածաշրջանային զարգացման նախագծի շրջանակներում, շրջանային զարգացման հիմնադրամը իրականացնում է մի շարք նախագծեր: Նախագծի նպատակն է նպաստել մշակութային ժառանգության պահպանմանն ու Վրաստանի զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացմանը, ինչը կստեղծի բարենպաստ պայմաններ զբոսաշրջության զարգացման համար: Բացի այդ, իրականացւած նախագծերը կնպաստեն բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը և զբոսաշրջիկների թվի աճին «Նոր և Հին Շուամթայում»:
Վերականգնման և շինարարության աշխատանքների մեջ ներգրավվել են տեղի 40 բնակիչներ:
Լուսինե Աստոյան