Քննարկվում էր Վրաստանի քաղաքացիների մուտքի արտոնագրի վերացման հարցը, և սկզբունքորեն մենք պատրաստ էինք դրան, բայց չստացվեց, մենք ստիպված կլինենք սպասել մինչև ավելի լավ ժամանակներ», – «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Կարասինը անդրադարձել է նաև Վրաստանի առնչությամբ սահմանափակումների վերացման պայմաններին, մասնավորապես, ուղիղ չվերթների վերականգնմանը:
«Մենք սպասում ենք Վրաստանում իրավիճակի շտկմանը, ռուսատյաց քարոզարշավի ավարտին և մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող որևէ վտանգի վերացմանը», – հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը: