Դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին Ախալքալաքում “Ford” մակնիշի մեքենան հետընթացի ժամանակ, չտեսնելով 65-ամյա Անահիտ. Շ.-ին, խփել է նրան, ինչի հետևանքով կինն մահացել է:

Երեկ, 11:00-ի շրջանում Ախալքալաքի բնակչուհի Անահիտ Շ.-ն հետ էր վերադառնում իր դստեր տնից, ով ապրում է նախկին զինվորական քաղաքում: Երբ նա դուրս է եկել փողոց բազմաբնակարան շենքերի դալանից, այնտեղ այդ պահին Ֆորդ մակնիշի մեքենան հետընթաց էր շարժվում: Ոչ կինն է նկատել մեքենայի շարժը, ոչ էլ վարորդը` զինվորական քաղաքի բնակիչը նկատել փողոց դուրս եկած կնոջը: Մեքենան խփել է կնոջը: Նա 1 ժամ անց մահացել է հիվանդանոցում:

Այս փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Հետաքննությունը իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչը նշանակում է, «Ճանապարհային երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման ստանդարտների խախտում, ինչը հանգեցրել է մարդու մահը»: Որպես պատիժ, հոդվածը նախատեսում է ազատազրկում 4 -ից մինչ 7 տարի ժամկետով: