Վրաստանի շրջաններից մեկում գտնվող հանրային դպրոցի ուսուցիչը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ։
Ինչպես Netgazeti-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 141-րդ հոդվածով, որը ենթադրում է այլասերվածություն։
Ինքը՝ ուսուցիչը, ում նկատմամբ հետաքննություն է տարվում, հերքում է այս մեղադրանքները և ասում, որ դրանց հետևում քաղաքական դրդապատճառ է թաքնված:
«Սա զրպարտություն է, և այսօր ես դատի կտամ նրանց զրպարտության համար։ Աշակերտը ստում է, քանի որ դա «Ազգային շարժման» հանձնարարությունն է»,- ասել է ուսուցիչը TV Pirveli-ին տված հարցազրույցում։
TV Pirveli-ի թղթակիցը զրուցել է մունիցիպալ Ռեսուրս-կենտրոնի ղեկավարի հետ, ով ասել է, որ ուսուցչին հեռացրել են դասապրոցեսից մինչև հետաքննության ավարտը։