Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալների երեկ պատահած դեպքի կապակցությամբ` Ախալքալաքում մահացած աղջկա դի գտնելու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հիման վրա, ինչը նշանակում է «Հասցնել ինքնասպանության»:
Այդ մասին Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունում մեզ հայտնեցին, որ ըստ նախնական տվյալների, երեկ հայտնաբերված աղջկա դիի վրա բռնության հետքեր չկան: Հետաքննությունը իրականացվում է «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Երեկ Ախալքալաքը Խուլգումո գյուղին կապող «Թումաս» կամրջի տակ, շուրջ 17:00-ին ձկնորսները նկատել են աղջկա մարմինը: Ուզունյան Ա.-ն մոտ 20 տարեկան էր, նա ավարտել է դպրոցը անցյալ տարի:
Աղջկա մարմնի դիրքի վերաբերյալ երերկ երեկոյան կամրջի մոտ հավաքվածները սկսեցին քննարկել աղջկա հնարավոր սպանությունը, բայց ներքին գործերի նախարարությունը ներկա պահին հերքում է բռնության փաստերը: