Օգոստոսի 30-ի վաղ առավոտյան, ժամը՝ 5:00-ից մինչև 6:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք փորձել են մուտք գործել Թավիսուփլեբա փողոցի վրա գտնվող TBC բանկի Ախալքալաքի մասնաճյուղ: Այս պահին ՆԳՆ-ի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացնում:
Առավոտից TBC բանկի Ախալքալաքի մասնաճյուղի շենքի տարածքը շրջապատված է իրավապահների կողմից: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ընթանում:
Բանկի հարևանությամբ բնակվող և աշխատող մարդկանց տված տեղեկությունների համաձայն՝ կողոպուտի փորձ է կատարվել:
Իրականում ի՞նչ է եղել՝ կողոպուտ, գողություն թե փորձ, Jnews-ը պարզում է Վրաստանի ՆԳՆ-ից և տեղեկություն ստանալուն պես կհրապարակի: