Թալանվել է Ախալցխայի շրջանի Ծնիս գյուղի բենզալցակայանը, կասկածյալները ձերբակալված են:

1995թ.-ին ծնված Ռ.Մ.-ն և 1993 թ.-ին ծնված Ա. Ս.- ն կողոպտել են «Արալի» բենզալցակայանը: Սառը զենքով բազմաթիվ հարվածներ հասցնելով օպերատորին, նրանք տարել են բենզալցակայանում գտնվող փողերը: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը կայուն է: Այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

Օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում Ախալցխայի շրջանային ոստիկանության աշխատակիցները հատուկ նշանակության աշխատակիցների հետ միասին ձերբակալել են կասկածյալներին: Դեպքից մի քանի ժամ անց կասկածյալ Ա.Ս.-ն ձերբակալվել է Վալե քաղաքում, իսկ Ռ.Մ-ն Ախալցխայում: Ձերբակալվածները ընդունել են իրենց մեղքը:

Հետաքննությունը իրականացվում է զինված կողոպուտ փաստի հիման վրա (Վրաստանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի առաջին մաս):