ՆԳՆ ծառայողների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներում առգրավել են ապօրինի հրազեն և զինամթերք։

«Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի աշխատակիցները Ախալքալաքում բերման են ենթարկել 1944 թվականին ծնված Պ.Ե.-ին։ Խուզարկության արդյունքում ձերբակալվածի տանը ոստիկանները հայտնաբերել և առգրավել են «TT» ատրճանակ և 11 զինամթերքի պարկուճ», – այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Երկրի տարբեր մարզերում անօրինական զենք գնելու և պահելու մեղադրանքով ձերբակալվել է 10 մարդ։