Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վախթանգ Գոմելաուրին ամփոփել է տարվա արդյունքները: Ներկայացնելով 2020 թվականի ամփոփիչ զեկույցը՝ ՆԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչության յուրաքանչյուր աշխատակցի՝ ասելով, որ այս տարի իրենք հաղթահարել են բարդ խնդիրներ:
«2020 թվականը անսպասելի մարտահրավերների տարի էր: Աշխարհը կանգնած է բոլորովին նոր իրողության առջև՝ Covid-19 համաճարակ, և Վրաստանը բացառություն չէ: Համաճարակն ամբողջությամբ փոխել է Վրաստանի կառավարության օրակարգը, նաև՝ մերը: Տարբեր գերատեսչությունների կազմում ՆԳՆ-ի թիմը աշխատել է այս ամբողջ ընթացքում և շարունակում է աշխատել արտակարգ իրավիճակների ռեժիմով»:
Միևնույն ժամանակ, ըստ Գոմելաուրիի՝ 2019-ի համեմատ, 2020 թվականին Վրաստանում հանցագործությունը նվազել է 10%-ով: Չնայած, իր իսկ խոստովանությամբ, որոշ իրավախախտումների՝ կիբերհանցագործությունների, ընտանեկան բռնության և սպանությունների վիճակագրությունն աճել է: Այնուամենայնիվ, նախարարաի պաշտոնակատարը համոզված է, որ հանցագործությունների իրավիճակի աճի մասին իշխանությունների հակառակորդների հայտարարությունները միտված են միայն վարկաբեկելու ոստիկանությանը:
«Հաճախ նույնիսկ աննշան միջադեպերերն են պարբերաբար լուսաբանվում ԶԼՄ-ներից կողմից, ինչը հանցավորության աճի տպավորություն է ստեղծում: Մենք հարգում ենք խոսքի ազատությունը և կարծիքի արտահայտումը, և մեր կառավարության ջանքերի շնորհիվ լրատվամիջոցներն ազատ են և չեն վերահսկվում մեկ կաբինետից», – ասել է Գոմելաուրին: