Բաթումիի Մեմեդ Աբաշիձեի փողոցում գտնվող գիշերային ակումբներից մեկում ուշ գիշերին սպանություն է տեղի ունեցել։
Ըստ տեղեկությունների, երկու երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետագայում վերածվել է ֆիզիկական բախման։ Առերեսման ժամանակ սառը զենքով վիրավորվել է մինչև 30 տարեկան տղամարդ։ Նա բուժհաստատություն տեղափոխվելուց անմիջապես հետո մահացել է։
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն, մեղավորը անմիջապես ձերբակալվել է։ Փաստը քննվում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի երկրորդ մասով, որը վերաբերում է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելուն։