Փետրվարի 27-ին, Ախալցիխեում 67 տարեկան կնոջը մահացած են հայտնաբերել Ռուսթավելու փողոցում գտնվող իր տանը: Նա միայնակ էր ապրում։ Այս մասին հայտնում է Sknews-ը:
Գործի փաստով ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որն է՝ կանխամտածված սպանություն: Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակումով։
Մահացածի մտերիմներից մեկն ասել է, որ երկու երեք օր նրանից լուր չունենալով գնացել է նրա տուն, դուռը թակել է, ոչ մեկ չի բացել, հարևաններից է փորձել ճշտել, սակայն ոչինչ չիմանալով դուռը բացել է, տեսել է, որ տանը ամեն ինչ խառնված է, վախեցել է և զանգել ոստիկանություն։
Մահացածի դին հետազոտել է Սամցխե-Ջավախքի դատաբժշկական փորձագետ Դավիթ Մերաբիշվիլին։
«Մահացածը բազմաթիվ այլ վնասվածքներից բացի, գլխի շրջանում վերք ունի, ինչն էլ մահվան է հանգեցրել»- ասել է Դավիթ Մերաբիշվիլին:
Նման նյութեր:
Ախալցիխեի «Էմիգրանտ» ռեստորանը տուգանվել է 10 000 լարիով: Չնայած գործող կովիդ-կանոնակարգերին, հաստատությունը նախապես ամրագրել է մի քանի սեղան և առանց որևէ խնդրի հյուրընկալել քաղաքացիների:
11.04.2021 | նորություններ
Ախալցիխեի «Իմեդի» հիվանդանոցի բժիշկ Վիոլետա Ինասարիձեն, որին մեղադրանք է առաջադրվել պատվաստումից հետո մահացած բուժքույր Մեգի Բաքրաձեի գործով, խոստովանել է, որ նրան բժշկական օգնություն չի ցուցաբերել,…
09.04.2021 | Հասարակություն
Այսօր՝ մարտի 26-ին, Ախալցիխե-Ուրավելի ճանապարհին ժայռ է փլուզվել: Տեղեկատվությունը տարածում է «Միջազգային թափանցիկություն» Վրաստանի համակարգող Թամունա Ուչիձեն:
26.03.2021 | Հասարակություն
Վիճաբանությունը տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի մոտ, որտեղ հինգշաբթի օրը 27-ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեն կոմայի մեջ էր ընկել COVID-19-ի դեմ պատվաստումից…
20.03.2021 | Հասարակություն
Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1973 թվականին ծնված Ա.Բ.-ին: Նա ձերբակալվել է խոշոր և առանձնապես խոշոր չափի…
20.03.2021 | Հասարակություն
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել բուժքրոջ մահվան փաստով: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են գերատեսչության մամլո ծառայությունից:
19.03.2021 | Հասարակություն
27-ամյա բուժքույրը, ում մոտ պատվաստումից հետո կողմնակի ռեակցիաներ էին առաջացել եւ վիճակը կտրուկ վատացել էր, այսօր Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցում մահացել է:
19.03.2021 | Հասարակություն
Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստման արդյունքում անաֆիլակտիկ ցնցում ստացած 27-ամյա բուժքույրը տեղափոխվում է Թբիլիսի, նրա վիճակը մնում է ծանր, նրան պահում են արհեստական կոմայի…
18.03.2021 | Քաղաքականություն