Ախալքալաքի շրջանում տեղադրվում են 100 նոր աղբարկղ:

Ախալքալաքի շրջանը ստացել է 100 նոր փակվող աղբարկղեր, և ՍՊԸ «Սանմաքրում»-ը արդեն տեղադրել է 50-ը քաղաքի տարածքում, Ախալքալաքի բերդի շրջակայքում, Վաչիանի մայրուղու վրա և Ախալցիխեի կողմից քաղաքի մուտքի մոտ: Մնացած 50-ը կտեղադրվեն մայրուղիներում, այն վայրերում, որտեղ նրանք անցնում են գյուղերով: Կարծախի մայրուղու վրա, ինչպես նաև քաղաքից դեպի Ղադոլար գյուղ, ինչպես նաև մինչ կառուցվող երկաթուղային կայարան:

Ըստ «Սանմաքրման» տնօրեն Պարգև Յորդանյանի այդ արկղերը մաքրվելու են օրը 2 անգամ, առավոտյան և երեկոյան: Նոր փակվող արկղերը ստացվել են երեք աղբատար մեքենաներով հանդերձ:

Ախալքալաքի Շրջանային վարչությունը գնեց սարքավորումներ և աղբարկղերը տարածաշրջանային հիմնադրամի միջոցներով: Առաջին երեք տարիների ընթացքում շրջանը չի վճարում, բայց հետո 7 տարվա ընթացքում ամեն տարի վճարելու է որոշակի գումար:

Քրիստինե Մարաբյան