Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ախալքալաքում Երիտասարդական մեդիա-նախաձեռնությունների նախագիծն ավարտվեց նախագծի ակտիվ մասնակիցների շնորհանդեսներով:

Այսօր «Գրանդ Մուր» սրճարանում տեղի ունեցավ People in Need հասարակական կազմակերպության նախագծի ավարտական, ամփոփիչ շնորհանդեսը՝ Ախալքալաք քաղաքի և շրջանի գյուղերի երիտասարդ աղջիկների մասնակցությամբ։ Այս նախագծի շրջանակներում Ախալքալաքում իրականացվել է 4 մեդիա-նախաձեռնություն, որոնցից 2-ը՝ Ջավախքի լրատվական կենտրոնի մենթորական ղեկավարությամբ՝ «Ընտրությունները երիտասարդների աչքերով» վավերագրական ֆիլմը և «Տեղեկատվության աղբյուրները կամ ո՞ւմ են վստահում Ջավախքում» հետազոտական ​​հոդվածը, նաև երկու նախագիծ համակարգվել է տեղական ATV12 հեռուստատեսության կողմից։

PIN2

Այսօր երիտասարդները ներկայացրեցին իրենց մեդիա արտադրանքը՝ դրանով իսկ անդրադառնալով Սամցխե-Ջավախքում իրազեկվածության կարևորությանը, COVID-19-ին և ապատեղեկատվությանը, կանանց մասնակցությանը ընտրություններին և քաղաքականությանը։ Շնորհանդեսին հյուրընկալվել էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, պատգամավոր Սեդա Մելքումյանը և այլք։

Շնորհանդեսի ավարտին տեղի ունեցավ քննարկում, որտեղ երիտասարդները հարցեր ուղղեցին տեղական իշխանությունների ներկայացուցիչներին գենդերային քվոտաների և քաղաքականության մեջ կանանց ակտիվացման վերաբերյալ: Իշխող կուսակցության պատգամավոր Սեդա Մելքումյանը խոսեց իր փորձի և այս թեմայի շուրջ իր տեսլականի մասին, իսկ լրագրող, Jnews.ge-ի հիմնադիրներից մեկը՝ Շուշան Շիրինյանը, պատասխանեց նաև իրազեկվածությանը վերաբերող հարցերին։

PIN 3

People in Need ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ Թեոնա Փուրցխվանիձեի խոսքով, այս նախագիծը հասել է իր նպատակներին՝ երիտասարդներին տրամադրելով հմտություններ, որոնցից նրանք հետագայում կօգտվեն։

«Կարծում եմ, որ նման նախագծերը կարևոր են ոչ միայն երիտասարդների հմտությունները զարգացնելու և այնպիսի թեմաների շուրջ աշխատելու համար, ինչպիսիք են ապատեղեկատվության և տեղեկատվության տարբերակումը: Նրանք նաև ձեռք են բերել նոր հմտություններ՝ ինչպես ստուգել տեղեկատվությունը, ինչ է քարոզչությունը, ինչպես անել թվային մարքեթինգ և այլն: Նրանք նաև նոր փորձ ունեն՝ նախագիծը կառավարելու հարցում: Սա երիտասարդների համար նոր կարևոր հմտություններից մեկն է՝ համաձայն ժամանակահատվածների: Կարծում եմ, երբ նրանք, համագործակցելով լրատվամիջոցների հետ, տարածեցին այս նախագծերը՝ համացանցում և տեղական հեռուստատեսությամբ, շատերը սկսեցին մտածել այս խնդիրների մասին»,- ասում է նախագծի ղեկավարներից մեկը՝ Թեոնա Փուրցխվանիձեն։

PIN4

Այս նախագիծն իրականացվում է Վրաստանում չեխական People in Need ոչ կոմերցիոն կազմակերպության կողմից։ Այն ֆինանսավորվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության կողմից TRANSITION ծրագրի շրջանակներում և USAID-ի ֆինանսական աջակցությամբ:

Ստորև կարող եք կարդալ այս նախագծի շրջանակներում պատրաստված նյութերը.

Ընտրությունները երիտասարդության աչքերով (Video)
Տեղեկատվության աղբյուրները կամ ո՞ւմ են հավատում Ջավախքի բնակիչները