Արդեն մի քանի օր է Վրաստանի մի շարք լրատվամիջոցներ հայտնում են այն մասին, որ երկրի տարբեր քաղաքների դեղատներում բժշկական դիմակներ չկան, իսկ որտեղ էլ որ կան, շատ թանկ գներով են վաճառվում։ Ախալքալաքում երկու օր առաջ դեղատներից մեկում մեկ դիմակը վաճառվել էր 1 լարիով, փետրվարի 26-ի դրությամբ դիմակներ չկար դեղատների միայն մի ցանցում, իսկ դեղատների մեծամասնությունում թանկացում չէր նկատվում, սակայն այսօր դիմակները հնարավոր չի գտնել ոչ մի տեղ:
Սոցիալական Facebook կայքում շատերը գրեցին, թե ինչպես կարելի է մեկ բժշկական դիմակը վաճառել մեկ լարիով։
Facebook-յան օգտատերերից մեկն այսպիսի գրառում էր կատարել.
«Բժշկական դիմակների արժեքը 5 անգամ ավելի ինչպե՞ս թանկացրիք, ամոթ չէ՞։ Երկու շաբաթ առաջ մեկ տուփ (50 հատ) բժշկական դիմակն արժեր 8-10 լարի, այսօր նույն քանակի դիմակն արժի 45-50 լարի։ Խեղճ ժողովրդի հաշվին, որ չհարստանաք չեք կարող չէ՞»:
Երեկ, փետրվարի 26-ին, շրջելով Ախալքալաք քաղաքում գտնվող բոլոր դեղատներում, տեղեկացանք, որ հիմնականում թանկացումներ չկան, իսկ այսօր, փետրվարի 27-ին, ոչ մի դեղատնում այլևս չկա բժշկական դիմակներ։
Շրջելով քաղաքի PSP Pharmacy, Aversi, Pharmacy, 36/6 Apotheka և էլի երկու դեղատներում նկատեցինք, որ թանկացումներ չկային: PSP Pharmacy-ում մեկ բժշկական դիմակն արժի 15 թեթրի, Aversi-ում 18 թեթրի է, Pharmacy-ում մի դիմակն արժի 20 թեթրի, 36/6 Apotheka-ում 25 թեթրի, դեղատներից մեկում արժեր 15 թեթրի, իսկ մեկ այլում եղել են տարբեր գնանոց, 20 թեթրիից մինչև 1 լարի։ Այս պահի դրությամբ ոչ մի դեղատնում չկա բժշկական դիմակներ։
Հաշվի առնելով, որ քաղաքի 6 դեղատնում չկա և ոչ մի բժշկական դիմակ, քաղաքում քայլող մարդիկ պետք է դիմակներով լինեին, այսօրվա դրությամբ քաղաքի փողոցներում չենք նկատում բժշկական դիմակներով մարդկանց։
Բժշկական դիմակները օգտագործելուց պետք է հաշվի առնել հետևյալ խորհուրդները՝
․Դիմակը պետք է կրեն միայն ան մարդիկ, ովքեր արդեն ունեն վիրուս, որպեսզի չվարակեն ուրիշներին,
․Դիմակը չի կարելի կրել երկու կողմից,
․Չի կարելի այն պահել ձեռքով, քանի որ վիրուսը փոխանցվում է ձեռքին և ավելի է շատանում տարածելու հավանականությունը: