Հուլիսի 16-ի գիշերը կրկին երկրաշարժ է գրանցվել Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտ։ Նշենք, որ 2021-2022 թվականներին այս տարածքում անընդհատ ցնցումներ են գրանցվել։ Այնուամենայնիվ, 2023 թվականից ի վեր դրանք հազվադեպ էին: 2024 թվականի հուլիսին արդեն 3 ստորգետնյա ցնցում է գրանցվել՝ էպիկենտրոնը Սամեբա գյուղի մոտ։
Հուլիսի 16-ի գիշերը, ժամը 02:36-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղից 8 կմ հեռավորության վրա գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշար։ Իսկ հուլիսի 7-ին երկրաշարժ է գրանցվել երկու անգամ՝ 10 րոպե տարբերությամբ, Սամեբայից 9 կմ հեռավորության վրա, ուժգնությունը կազմել է 3,5 և 4 բալ։
2021-2022 թվականներին Սամեբայի մոտակայքում ցնցումներ էին գրանցվում գրեթե ամեն օր, եղել է օր, որ նույնիսկ 7 ցնոցում է գրանցվել։ Իսկ ուժգնությունը կարող էր հասնել մինչև 6 մագնիտուդի: 2022 թվականի փետրվարի 13-ի երեկոյան 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սամեբա գյուղի մոտ, իսկ նույն թվականի մայիսի 1-ին՝ 5,3 մագնիտուդով։
Կարդացեք նաև՝