Այսօր՝ փետրվարի 2-ին, Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 545, որից 326-ը՝ Ախալքալաքում, իսկ 148-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 15 նոր դեպք։
Ադիգենի՝ 10,
Ասպինձա՝ 1,
Ախալցիխե՝ 2,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի` 2 և Նինոծմինդա՝ 0։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 265 անձ։
Ախալցիխեում՝ 51,
Բորժոմիում՝ 55,
Ադիգենում՝ 118,
Ասպինձայում՝ 28,
Ախալքալաքում՝ 10 և Նինոծմինդայում՝ 3:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 77 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 27 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 261, իսկ մահվան դեպքերը՝ 44։
Այս պահի դրությամբ սպասվում է 77 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 26 անձ, ընթանում է փորձաքննություն։