Jnews-ը Ախալքալաքի քաղաքապետարանից հետաքրքրվել է՝ նախատեսվում է արդյո՞ք մունիցիպալիտետի Օլավերդ գյուղի ճանապարհի ասֆալտապատում։ Քաքաքապետարանից հայտեցին, որ 2025 թվականին հիմնովին կկառուցվի Օլավերդ գյուղի ճանապարհը։ Այս տարի նախագիծն են պատրաստում։ Օլավերդը Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր գյուղերից է։ Քաղաքից հեռու է 14 կմ։ Քարքարոտ ճանապարհների պատճառով գյուղ հասնելը դժվար է:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, այս տարի նախագիծ են պատրաստում, որպեսզի եկող տարի ասֆալտապատեն Օլավերդ գյուղի ճանապարհը։
«Մոտավոր 3կմ ճանապարհ է մնում ասֆալտապատել, որպեսզի Գոմանով հասնենք Օլավերդ։ Այս տարի արդեն նախագիծն ենք պատրաստում, որպեսզի եկող տարի շարունակենք ու ավարտին հասցնենք Գոման-Օլավերդ ճանապարհի ամբողջական հատվածի կառուցումը»,- ավելացրեց նա։
Օլավերդում ապրում է 154 ընտանիք: Մարդիկ այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն բնակիչներն առաջնահերթություն են համարում ճանապարհների հարցը: Նշում են՝ հատկապես ձմռանը իրավիճակը բարդ է։ Նույնիսկ շտապօգնության մեքենաները գյուղ չեն հասնում։
Կարդացեք նաև՝