Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղի սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար նոր էլեկտրոնային մրցույթ է հայտարարվել։ Աշխատանքների իրականացման ընդհանուր գումարը կազմում է 63 559 (ԱԱՀ-ից դուրս), որը հատկացվել է տեղական բյուջեից։
Սպորտդահլիճ կառուցելու համար գյուղի հին դպրոցի շենքի մի հատվածը, որն արդեն երկար տարիներ է չէր շահագործվում և գտնվում էր անմխիթար վիճակումէ Այն 2022 թվականին վերանորոգել են «Օգնություն գյուղին» նախագծի շրջանակներում հատկացրած 16 000 լարիով՝ ամրացրել են հատակն ու փոխել պատուհանները։
Ինչպես ասում է Օրջա գյուղի քաղաքապետի ներկայացուցիչը դեռ շատ գործեր կան սպորտդահլիճը վերջնական կառուցելու համար։
«Կատարվել են որոշակի աշխատանքներ, հիմա արդեն տեղական բյուջեով գումար է հատկացրած և սպասում ենք, որ էլեկտրոնային մրցույթն ավարտվի։ Աշխատանքները շատ են, հնարավոր է կտուրը փոխենք, պատի երեսպատման աշխատանքներ են հարկավոր անել, բավականին գործ կա անելու՝ թե շենքի ներսում, թե դրսում», – ասաց Ռոբերտ Արևյանը։
Հատկաշական է, որ վերոնշյալ գումարի մեջ չի մտնում սպորտդահլիճի համար սպորտային սարքավորումների ձեռքբերումը։
Սպորտդահլիճի վերանորոգման համար սկզբից հատկացվել էր 50 000 լարի, այնուհետև՝ օգոստոսին Ախալքալաքի սակրեբուլոն Օրջա գյուղում սպորտդահլիճի շինարարության համար հավելյալ 25 000 լարի է հատկացրել։
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Օրջա գյուղը նոր սպորտդահլիճ ունի, բայց…