SJGC գազաբաշխիչ ընկերությունը սպասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի թույլտվությանը, որն Ախալքալաքի մունիցիպալիտետի Թախչա գյուղում գազատարի կառուցման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկել է գույքի վարչություն։ Թույլտվություն ստանալուն պես SJGC-ն կսկսի Թախչա գյուղի գազիֆիկացման աշխատանքները։
Թախչա գյուղի գազաֆիկացումը սկսվել է 2023թ.-ին: Աշխատանքներն իրականացրել է SJGC ընկերությունը, մայրուղային գազատարը գրեթե հասել է գյուղ, մնում է գազաֆիկացնել Թախչա գյուղի բնակիչների տները։
Թախչա գյուղը գազաֆիկացվում է SJGC-ի ընկերության կողմից
Դեռ և քաղաքապետարանը, և SJGC ընկերությունը սպասում են թույլտվությանը։ Jnews-ը հետաքրքրվեց, թե թույլտվություն ստանալու հետ կապված խնդիրներ չկան արդյոք։
SJGC տնօրեն Վրեժ Բերիկյանն ասաց, որ իրենք դեռ թույլտվություն չեն ստացել։
«Քաղաքապետարանն իր պատասխանը պետք է ուղարկեր Գույքի վարչություն: Չեմ կարծում, որ թույլտվության հետ կապված խնդիր կլինի։ Ես հանդիպել եմ նրանց (Վարչության ներկայացուցիչներին) և բացատրել իրավիճակը, որ ապագայում հենց այս գծից է սկսվելու Աբուլ գյուղի գազաֆիկացումը։ Գույքի վարչությունն իր պատասխանը դեռ չի ուղարկել»,- ասաց Վրեժ Բերիկյանը։
Թախչա գյուղում գազաբաշխիչ SJGC ընկերությունը կունենա 11 բաժանորդ։
Ախալքալաքի պետական գույքի վարչության պետ Թամազ Գվարամաձեն Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենք իրենցից պահանջված բոլոր պատասխաններն ուղարկել են Վարչություն՝ քննարկման։
«Մենք արդեն ուղարկել ենք մեր համաձայնությունը, Մոտ օրերս սպասում ենք պատասխանի։ Կարծում եմ խնդիրներ չպետք է լինեն, գիծը գործնականում անցկացված է, հուսով եմ՝ դրական պատասխան կլինի։ Մենք համատեղ վերանայել և քննարկել ենք բոլոր հարցերը»,- ասաց Թամազ Գվարամաձեն։
Ընկերությունն ու Թախչա գյուղի բնակիչները հույս ունեն, որ 2024 թվականի ջեռուցման սեզոնին գյուղն արդեն բնական գազ կունենա։