Այսօր, Ախալքալաքում, ժամը 13:00-ի սահմաններում սկսեց տեղալ հորդառատ անձրև: Այդ ժամանակ Ալաստան գյուղում կայծակը հարվածել է տներից մեկին՝ շարքից հանելով էլեկտրահաղորդման գիծը և տեխնիկան:

Կայծակը հարվածել է ծխնելույզին: Այն վերածելով կտորների: Ամբողջ տունը մրի մեջ էր: Այն բանից հետո, երբ տանտերը վերականգնել է էլեկտրամատակարարումը, պարզվել է, որ մոդեմը, համակարգիչը, հեռուստացույցը, և այլ էլեկտրական սարքավորումներ շարքից դուրս են եկել: Լույսն անջատվել է նաև մի քանի այլ տներում: Վնասը դեռ չի գնահատվել: Գյուղացիները դեռ չեն մտածել փոխհատուցում ստանալու մասին:

kaicak1

dimoxod