Արդեն չորրորդ ամիսն է, ինչ վերսկսվել են  Ախալքալաք-Կարծախ-Թուրքիա ճանապարհի վերականգնման աշխատանքները, սակայն գյուղի բնակիչները բողոքում են, որ վերանորոգման աշխատանքները նրանց շատ անհարմարություններ է բերում:

«Մեր տունը դեռ մի քիչ հեռու է ճանապարհից, ուրիշներն ի՞նչ անեն: Տանը միշտ փոշի է: Այսօր առավոտյան ջրել են, բայց դա չի փրկում։ Մի շաբաթ մարդիկ շնչահեղձ էին լինում, ոչ պատուհանն էր հնարավոր բացել, ոչ էլ որևէ այլ  բան անել»,- ասում է Կարծախ գյուղի բնակիչ Հասմիկ Սաղաթելյանը:

Նա նշում է, որ բնակիչները, որոնց տները գտնվում են ճանապարհին մոտ՝ դժգոհում են նաև, որ մեծ բեռնատարներն անցնելիս՝ տները ցնցվում են։

«Խոսակցություն կար, որ լեռան միջով, գյուղը շրջանցող ճանապարհ կառուցելու մասին, սակայն, արդյունքում, չարեցին։ Իհարկե, այնքան էլ հաճելի չէ, որ այդքան շատ բեռնատարներ են երթևեկում գյուղով, երթևեկության սահմանափակումներ չկան, դա շատ է վտանգավոր է, բայց ի՞նչ անես»,- մեկնաբանում է Հասմիկ Սաղաթելյանը։

«Արալի» ընկերության ներկայացուցիչ Գոդերձի Բոլքվաձեն Jnews-ի հետ զրույցում ասաց, որ նախատեսում են աշխատանքներն ավարտել երեք ամսից։ Նրա խոսքով, տեղում աշխատում են ջրատարները։

champa

Հիշեցնենք, որ Ախալքալաք-Կարծախ-Թուրքիա ճանապարհի վերականգնումը սկսվել էր անցյալ տարի՝ 2023 թ. -ին: Անցյալ տարի 2-3 կմ-ոց հատվածը վրաց-թուրքական սահմանից մինչև Կարծախի գյուղ, իսկ այս տարի բարեկարգվում է գյուղի ներսում գտնվող տարածքը: Վերանորոգման աշխատանքներն իրականացում է «Արալի» ընկերությունը: Ընդհանուր առմամբ կվերանորոգվի 10 կմ ճանապարհ։

Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության մայրուղին կառուցվել է 2010 թվականին, իսկ 2015 թվականին բացվել է «Կարծախի» անցակետը Թուրքիայի հետ սահմանին։ Սակայն ճանապարհը նախատեսված չէ դիմակայել բեռնատարների ամենօրյա հոսքին, որոնք կանոնավոր կերպով շարժվում են Վրաստան-Թուրքիա և հակառակ ուղղությամբ: Բեռնատարների հոսքը կտրուկ ավելացել էր Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո:

Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝