Առատ ձյան և բքի պատճառով երկրի ճանապարհներին դժվարացել է երթևեկությունը, կատարվում են ճանապարհների մաքրման և ռեագենտով մշակման աշխատանքներ։ Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել:
Մասնավորապես, կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցներին արգելվում է երթևեկել հետևյալ:
- Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում
- Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհին
- Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե (Քեդա-Պակսաձեեբի) ճանապարհի 38-86 կմ հատվածում
- Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 40-60 կմ (Մուխրանի-Սամտրեդիա-Դափնարի անցում) հատվածում
Ինչպես նաև սահմանափակումներ են գործում Վրաստանի արևմտյան մասի ճանապարհների որոշ այլ հատվածներում։
Բաթումի (Անգիսա) — Ախալցիխե (Փակքսաձեեբի-Գոդերձի Ռեզորթ) ճանապարհի 86-106 կմ հատվածում, ինչպես նաև որոշ այլ հատվածներում ամբողջությամբ արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: