Հայտնի է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Ավագ Շաբաթվա արարողությունների ժամանակացույցը:

Ծաղկազարդ (ապրիլի 10)

Անդաստանի կարգ՝ ժամը 10:30-ին:
Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն՝ ժամը 11։00-ին:
Դռնբացեքի կարգ՝ ժամը 17։00-ին:

Ավագ երեքշաբթի (ապրիլի 12)

Հիշատակաց տասը կուսանաց՝ ժամը 17:00-ին

Ավագ հինգշաբթի (ապրիլի 14)

Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց՝ ժամը 09:30-ին:
Սուրբ Պատարագ՝ ժամը 10:30-ին:
Ոտնլվայի կարգ՝ ժամը 16:00-ին:
Խավարման կարգ՝ ժամը 19:00-ին:

Ավագ ուրբաթ (ապրիլի 15)

Խաչելության կարգ՝ ժամը 12:00-ին:
Թաղման կարգ՝ ժամը 17:30-ին:

Ավագ շաբաթ (ապրիլի 16)

Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ժամը 17:30-ին:

Սուրբ Հարության տոն (ապրիլի 17)

Զատկական Սուրբ Պատարագ՝ ժամը 10:30-ին:

Հիշատակ մեռելոց (ապրիլի 18)

Հոգեհանգստյան կարգ՝ ժամը 11:00-ին: