Պետական աուդիտի գրասենյակն անցկացրել է Ախալքալաքի քաղաքապետարանի 2021-2022 թվականների գործունեության համապատասխանության աուդիտ, արդյունքում բացահայտել է մի շարք անհամապատասախանություններ, այդ թվում նաև Սպասարկման կենտրոնում։
Մասնավորապես պետական աուդիտի գրասենյակի հաշվետվության մեջ նշված է՝
«Տեղական հարկը անհրաժեշտ վճար է ինքնակառավարման միավորի բյուջեում: Քաղաքապետարանում ավագանու որոշման հիման վրա ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանվել է աղբահանության վճար։ Համաձայն որոշման՝ քաղաքապետարանը պարտավոր է ապահովել աղբահանության վճարի պատշաճ գանձումն ու կառավարումը։
Աղբահանության վճարի տեսքով քաղաքապետարանի բյուջեում հավաքված գումարը 2021 թվականին կազմել է 87,4 հազար լարի, իսկ 2022 թվականին՝ 135,1 հազար։ Քաղաքապետարանը չունի աղբահանության վճարի վճարողների բազա, որի միջոցով հնարավոր կլինի ամբողջությամբ հաշվառել ստացված եկամուտը։ Արդյունքում՝ քաղաքապետարանն աղբահանության վճարների տեսքով ստացված եկամուտների մասին ամբողջական տեղեկատվություն չունի։
Պատասխանատուն պարզաբանում է, որ բյուջեով նախատեսված աղբահանության վճարը որոշվում է՝ հաշվի առնելով նախորդ տարիներին ստացած գումարը։ Աղբահանության վճարի պլանավորման նման պրակտիկան արդարացված չէ, քանի որ ստացված թիվը կարող է զգալիորեն տարբերվել կանխատեսվող ցուցանիշից, որը հաշվարկվում է հաշվի առնելով վճարողների ամբողջական բազան:
Եզրահանգում․ Քաղաքապետարանը չի ապահովել սակրեբուլոյի որոշմամբ սահմանված աղբահանության վճարի պատշաճ կառավարումը, ինչը բացասաբար է ազդել տեղական բյուջեի եկամուտների վրա»։
Ըստ այդմ էլ պետական աուդիտի գրասենյակը խորհուրդ է տալիս, որպեսզի քաղաքապետարանը սակրեբուլոյի և համապատասխան մարմինների հետ քննարկի վերոնշյալ խնդիրը և գտնել աղբահանության վճարի գանձման այլընտրանքային ուղիներ, որոնք կապահովեն վճարների հավաքագրման դրական դինամիկան։ Ինչը կնպաստի բյուջեի ճիշտ պլանավորմանը։
Կարդացեք նաև՝