Պետական աուդիտի ծառայությունը անցկացրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի 2021-2022 թվականների գործունեության ստուգում։ Ստուգման արդյունքում տարբեր ոլորտներում թերություններ են հայտնաբերվել, այդ թվում՝ ջրամատակարարման որակի հետ կապված։

Պետական աուդիտի հաշվետվությունը պարունակում է առանձին կետ՝ «Կոմունալ ծառայությունների մատուցման մասին», որտեղ մասնավորապես, ասվում է.

«Քաղաքապետարանը բնակչության ջրամատակարարման խնդիր ունի, բնակչության մի մասին խմելու ջուրը կենտրոնացված չի մատակարարվում, իսկ մատակարարված ջուրը չի մաքրվում: Հետևաբար, բնակչությանը ջրամատակարարման և խմելու ջրի որակի ապահովման ուղղությամբ մունիցիպալիտետի գործունեությունը բավարար չէ»,- ասված է եզրակացության մեջ։

Ծառայությունը, թերությունների մասին հաշվետվությանը զուգահեռ, մշակել է նաև առաջարկություններ՝ շտկելու իրավիճակը յուրաքանչյուր ոլորտում, որտեղ հայտնաբերվել են խնդիրներ։

Առաջարկություններում ասվում է.

«Քաղաքապետարանը, համաձայնեցնելով սակրեբուլոյի հետ, պետք է մշակի ռազմավարություն, որի շրջանակներում ողջամիտ ժամկետներում ծրագրելու և իրականացնելու է բնակչությանը խմելու ջրի մատակարարման բարելավման համալիր միջոցառումներ, ռազմավարությունը պետք է հաշվի առնի նաև գործընթացի իրականացումն օրենքին համապատասխան, ներառյալ համապատասխան լիցենզավորող մարմնի միջոցով ջրամատակարարման ապահովումը և ինչպես ջրային, այնպես էլ բյուջետային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը: Դա կօգնի բարելավել բնակչության սոցիալական պայմանները և ջրային համակարգի պատշաճ գործունեությունը»:

Ավելի վաղ Jnews-ը գրել էր Ախալքալաքի մունիցիպալիտետում 2021-2022 թվականների Պետական աուդիտի ծառայության գործունեության աուդիտի արդյունքում հայտնաբերված թերությունների մասին։

Կարդացե՛ք նյութը.

Անարդյունավետ ծախսված հարյուր հազարավոր գումարներ. Ախալքալաքում հայտնաբերված թերությունները