Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո գյուղի ակումբը վերանորոգելու համար տեղական բյուջեով հատկացվել է 143 460 լարի։ Աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, այն շահել է անհատ ձեռնարկատեր Արթուր Պետրոսյանը՝ 127 780 լարիով։ Աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի։

Կաջո գյուղի ակումբը վաղուց վթարային վիճակում է: Առաստաղը քանդված է, պատուհաններին ապակի չկա, սրահը լցված է աղբով։ Նստարանները պատված են բորբոսով, պատերը կեղտոտ են, իսկ սվաղը խոնավությունից թափվում է, հատակը փտած է։

Չնայած նվան վիճակին, գյուղն ունի պարային խումբ, որը մրցանակային տեղեր է զբաղեցրել մրցույթներում։ Երեխաները համույթի ղեկավարի հետ պարապում էին ակումբի միջանցքում, որը վերանորոգվել էր մի քանի տարի առաջ և գյուղացիների համար, ձմռանը, ժամանցի կենտրոն էր ծառայում։

JNEWS-ը բազմիցս գրել է ակումբի վատ վիճակի մասին։ Վերջապես մունիցիպալիտետը միջոցներ է գտել ակումբը վերանորոգելու համար։ Անհատ ձեռնարկատեր Արթուր Պետրոսյանը մրցույթի միակ մասնակիցն էր։ Ներկայումս ընթացքի մեջ է փաստաթղթերի գնահատման և ընտրության գործընթացը։

Մրցութային փաստաթղթերի համաձայն, աշխատանքները կսկսվեն 2024 թվականի ապրիլի 15-ից։ Աշխատանքը պետք է կատարվի 60 օրվա ընթացքում։ Կվերանորոգվի տանիքը, կտեղադրվի նոր, առանձին դուռ, կտեղադրվեն նոր պատուհաններ, նոր բեմ և 100 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղեր։

Կաջոյի ակումբը փլուզվում է
Կաջո. Համույթ կա, ակումբը վթարային վիճակում է