Կաջո գյուղի ակումբն անմխիթար վիճակում է, սակայն տեղական բյուջեում վերականգնման համար դեռ միջոցներ չկան:

Կաջո գյուղի ակումբը գտնվում է վթարային վիճակում՝ առաստաղը քանդված է, պատուհաններին ապակիներ չկան, դահլիճն աղբով է լցված: Նստարանները ծածկված են բորբոսով, պատերը կեղտոտ են, իսկ սվաղը խոնավությունից թափվում է, հատակը փտած է: Նախկին շքեղությունից մնացել էեն միայն ջահերն ու վարագույրները:

kajo klub1

kajo klub3

Վարդանուշ Հակոբյանն այս ակումբում աշխատել է 45 տարի ու երեխաներին երգ ու պար է սովորեցրել: Նա կարոտով է հիշում այն ​​տարիները, երբ ակումբը նորմալ վիճակում էր և գուրծում էր, ու տխրությամբ ցույց է տալիս մեզ ակումբի քանդված շենքը:

«Այստեղ, այս դահլիճում ելույթ են ունեցել Լուսիկ Քոշյանը և Թովմաս Պողոսյանը: Նրանք նույնիսկ հյուրընկալվել են մեր տանը: Իսն հիմա ամեն ինչ քանդվում է: Հիմա էլ աշխատող կա: Եթե վերանորոգեին, ապա երիտասարդությունը զբաղմունքի տեղ կունենար։ Ինչքան են եկել ղեկավարությունից, ես նրանց ցույց եմ տվել շենքը և խնդրել վերանորոգել այն, նրանք խոստանում են, բայց չեն անում», – ասում է Վարդանուշ Հակոբյանը:

kajo klub2

«Ես ցույց եմ տվել Ունանյանին (խմբ. Ախալքալաքի քաղաքապետ), խնդրել եմ հատկացնել 3000-4000 լարի, իսկ մնացածը մենք կավելացնենք և կվերանորոգենք ակումբը: Ինչու իրենց երեխաները կարող են գնալ Մավրի (խմբ. ծագումով ջավախքցի ժողովրդական երգիչ) համերգին, իսկ մեր երեխաները՝ ոչ: Թոռս երգ ու պար սովորելու համար գնում է քաղաք», – ասում է գյուղի բնակիչ Արթուր Բալասանյանը:

Պետության և գյուղացիների համատեղ միջոցներով հինգ տարի առաջ վերանորոգվել է Ակումբի միջանցքը: Սենյակն այժմ ծառայում է ձմռանը որպես գյուղացիների հավաքատեղի:

kajo klub4

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը չի հերքում, որ ակումբի վերականգնման հարցով գյուղացիները դիմել են իրեն:

«Մենք Կաջո գյուղում մանկապարտեզ ենք կառուցել, սակայն դեռ միջոցներ չունենք ակումբը վերականգնելու համար: Պատճառը ֆինանսների մեջ է: Գյուղացիներն առաջարկեցին վերանորոգել այն ՕԳԾ-ի (Օգնություն գյուղին ծրագիր) միջոցներով, բայց հետո ետ կանգնեցին, քանի որ այն չէր բավականացնի », – ասաց Յուրիկ Ունանյանը:

Գյուղի ակումբը կառուցվել է 1957 թվականին:

kajo klub5