Չունչխան ու Պտենան Ախալքալաքի մունիցիպալիտետի այն գյուղերից էին, որտեղ բնական գազ չկար։ Բնակիչները երկար ժամանակ բողոքում էին, ի վերջո այս տարի այդ խնդիրը լուծվեց, երկու գյուղն էլ գազաֆիկացվել է։
Չունչխայի գյուղապետ Գիորգի Զարիձեն ասում է, որ մարդիկ գոհ են, բնական գազի հետ կապված խնդիրներ գյուղում այլևս չկա։ Ով դիմում ներկայացրել է, բոլորի դիմումները բավարարել են։
«Արդեն թե Չունչխայում, թե Պենայում գազն օգտագործում ենք, բնակարաններ է արդեն հասցվել։ Ով որ ունեցել է դիմում գրած, բոլորի տներն արդեն հասցրել են։ Կան այնպիսիները, ում խոհանոցը չի համապատասխանել չափանիշներին, կամ դուռ չի ունեցել, այդպիսի մարդկանց չեն կարողացել գազը տուն հասցնել, ինչպես նաև այն մարդկանց տներ, որոնց տները շատ հին են», – ասաց Գիորգին։
Գյուղացիները գոհ են, արդեն մի քանի ընտանիք հասցրել է նաև կենտրոնական ջեռուցման համակարգ է տեղադրել։
Եթե գյուղում բնական գազի հետ կապված խնդիրներ լինի, ապա գյուղացիները պետք է դիմեին Ախալցիխե, սակայն ինչպես նշեց գյուղապետն արդեն Ախալցիխե գնալու կարիք չի զգացվում, զանգահարում են և աշխատակիցները իրենք են գալիս։
Գյուղապետը նաև հավելեց, որ գյուղի մոտ 70 տոկոսը արդնե ունի բնական գազ։
Այս պահի դրությամբ աշխատանքներ են իրականացվում մանկապարտեզում։
Պտենա գյուղում նույնպես մարդիկ ուրախ են, որ բնական գազ ունեն։
«Մեր գյուղում արդեն բաժանորդների գազաբաշխման աշխատանքները ավարտված են։ Բոլորն արդեն ունեն բնական գազ։ Գազի հետ կապված ոչ մի խնդիր չկա, այնպես որ բնակիչները դժգոհ չեն։ Կային այնպիսի տներ, որ սենյակները չէին համապատասխանում, այդ սենյակում չեն անցկացրել, սակայն բոլորին մեկ կետ անպայման հասցրել են»,- ասաց Պտենայի գյուղապետ Գոչա Շավաձեն։
Նշենք, որ տարածաշրջանների 2019-2021 թթ. պետական ծրագրով գազաֆիկացման համար Ախալքալաքի մունիցիպալիտետում ընտրվել էր Պտենա և Չունչխա գյուղերը: Սակայն այդպես էլ գազը բաժանորդներին չէր հասել, գլխավոր գազատարն արդեն շարքից դուրս էր եկել։ Բայց մի քանի տարվա անորոշությունից հետո, SOCAR-ը սկսեց իրականացնել բնաական գազի բախշման աշխատանքները Չունչխա և Պտենա գյուղերի բաժանորդներին: Այս տարվա հունիս ամսից սկսվել էին գազաֆիկացման աշխատանքները։ Առաջին անգամ հոկտեմբերի 27-ին էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Սամցխե-Ջավախքում պետական հանձնակատար Բեսիկ Ամիրանաշվիլին երկու գյուղում էլ գազօջախները խորհրդանշորեն վառել։
Հարկ է նշել, ար վերոնշյալ երկու գյուղի բնակիչները տարիներ շարունակ իրենց գյուղի հիմնական խնդիր համարում էին բնական գազ չունենալը։
Այս թեմայով նաև կարող եք կարդալ՝
Ախալքալաքի մունիցիպալիտետում կգազաֆիկացվեն Չունչխա եւ Պտենա գյուղերը
Պտենայից գյուղացիները կհեռանան, եթե ճանապարհը չկառուցեն
Չունչխա և Պտենա գյուղերի գազիֆիկացման երկրորդ փորձը
Չունչխա և Պտենա գյուղերը ստիպված են գազիֆիկացման հայտերը ներկայացնել Ախալցիխեում
Չունչխայի և Պտենայի որոշ բաժանորդների գազն արդեն միացվել է