Ախալքալաքում 2 անգամ հետաձգված երաժշտական երեկոն ի վերջո կկայանա հոկտեմբերի 15-ին։ Այս մասին ասվում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ «Ղամիս շոու» (ღამის შოუ) խումբը, որի ելույթը պետք է կայանար սեպտեմբերի 9-ին՝ Քաղաքի օրը, չեղարկվել էր Գուրիայում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Այնուհետև համերգը տեղափոխվել էր սեպտեմբերի 25-ին, սակայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բազմաթիվ զոհերի պատճառով համերգի մասին լուրը թերահավատորեն ընդունվեց Ախալքալաքի երիտասարդության կողմից։ Սոցցանցերում երիտասարդների շրջանում շարժում սկսվեց՝ համերգը չեղարկելու կամ հետաձգելու կոչերով։ Արդյունքում համերգը հետաձգվել էր անորոշ ժամանակով։

Կարդացեք նաև՝

«Ղամիս շոու»-ի համերգը հետաձգվում է

Կկայանա թե ոչ «Ղամիս շոու»-ի („ღამის შოუ“) համերգն Ախալքալաքում