«Green Way» ընկերությունն, որն Ախալքալաքում ժամանակավորապես պետք է անցկացնի ավտոտեխզննում, երկուշաբթի օրվանից ավտոմեքենաները կսկսի ընդունել:
«Green Way» ընկերության տնօրեն Մալխազ Նադիրաձեն, մեզ հետ հեռախոսազրույցում, խոստացավ, որ երկուշաբթիից սկսած նրանք կսկսեն ընդունել հաճախորդներին:
«Հոսանքն արդեն անցկացված է, ես սպասում եմ, որ այսօր իմ աշխատողներն ևս մի քանի սարքավորում տեղադրեն, շաբաթ օրը կիրականացնենք թեստային ստուգում և երկուշաբթի օրվանից կսկսենք ընդունել», – ասաց Մալխազ Նադիրաձեն:
Նրա խոսքերով, նրանք հնարավոր է աշխատեն նաև շաբաթ օրերին, բայց կիրակի օրը նրանց հանգստյան օրն է:
«Green Way» ընկերությունը գործելու է Վաչիանի ավտոմայրուղու վրա գտնվող բենզալցակայանի տարածքում, նախկին №1 զինվորական ավանի մոտակայքում:
Խոսպիո գյուղի մոտ կառուցվում է Ախալքալաքի տեխնիկական զննման կենտրոնը, իսկ մինչ այդ տեխզննումը կանցկացվի ժամանակավոր շարժական կենտոնում:
Ախալքալաքի ժամանակավոր շարժական կենտրոնի աշխատանքային ժամերն են` ժամը 10: 00-ից մինչև 19: 00-ն:
Ծանոթացեք նաև հետևյալ նյութին՝
Մանրամասներ ավտոմեքենայի տեխզննում անցնելու մասին
Շուշան Շիրինյան
Նման նյութեր:
Այսօր՝ ապրիլի 22-ին, Ախալքալաքում բացվել է սերմացու կարտոֆիլի պահման սառնարանային պահեստ: Ծրագիրն իրականացրել է Կարտոֆիլի միջազգային կենտրոնը (CIP) USAID- ի ֆինանսական աջակցությամբ, USAID կարտոֆիլի ծրագրի…
22.04.2021 | նորություններ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Ախալքալաքում անցկացվել է ծառատունկի ակցիա: Տնկվել են 250 սոճու և կենսածառի տնկիներ, իսկ 20 եղևնու տնկիներ հետ են ուղարկվել ծառատնկարան, քանի որ…
22.04.2021 | նորություններ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Երկրի համաշխարհային օրը Ախալքալաքում ծառ են տնկում: Տնկիները տրամադրել է «Աիսի» ընկերությունը, որը կառուցում է «Ախալքալաք-1» և «Ախալքալաք-2» հէկ-երը: Ծառատունկն իրականացնում են…
22.04.2021 | նորություններ
Այսօր Ախալքալքում շաբաթօրյակ է, այն հայտարավել էր ամբողջ Վրաստանում, կապված «Երկրի օրվա» հետ։
22.04.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետի «Մուրջի» պարային համույթն ապրիլի 17-ին մասնակցել է Կիեւում կայացած մանկապատանեկան պարի միջազգային առցանց փառատոնին: Համույթը դարձել է փառատոնի դափնեկիր:
21.04.2021 | նորություններ
Այսօր՝ ապրիլի 21-ին, Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգում, Ախալքալաքի սպասարկման կենտրոնը հատել է երեք չորացած ծառ:
21.04.2021 | Հասարակություն
Դիլիսկա գյուղից Ռոման Գոգորյանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի վարկանիշային մրցաշարից վերադարձել է ոսկե մեդալով: Գյուղում չեմպիոնին առանձնակի շուքով են դիմավորել:
20.04.2021 | Հասարակություն
Ախալքալաքի «Աբուլը», այսօր՝ ապրիլի 20-ին, սեփական խաղադաշտում ընդունել է «Գարդաբանի» թիմին: Հանդիպումն ավարտվել է «Աբուլ» թիմի պարտությամբ՝ 0:2 հաշվով:
20.04.2021 | Հասարակություն