Սեպտեմբերի 20-ին Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ «Ղամիս շոու» խումբը, որի ելույթը պետք է կայանար սեպտեմբերի 9-ին՝ Քաղաքի օրը, չեղարկվել էր Գուրիայում տեղի ունեցած ողբերգության պատճառով, Ախալքալաքում ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին: Սակայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի բազմաթիվ զոհերի պատճառով համերգի մասին լուրը թերահավատորեն ընդունվեց Ախալքալաքի երիտասարդության կողմից։ Սոցցանցերում երիտասարդների շրջանում շարժում է սկսվել՝ համերգը չեղարկելու կամ հետաձգելու կոչերով։
Սեպտեմբերի 20-ին քաղաքապետարանի էջում հայտնվել էր խմբի ելույթի մասին գրառում։ Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, կեսօրից հետո քաղաքապետարանի էջում կրկին տեղադրվել է համերգի մասին տեղեկություն։
*Հոդվածի հրապարակման պահին համերգի մասին գրառումը հեռացվել էր էջից*
Վերջին գրառումը հավաքել էր բազմաթիվ մեկնաբանություններ և վերահրապարակումներ՝ համերգը չեղարկելու կամ հետաձգելու կոչերով, մասնավորապես՝ 35 մեկնաբանություն և 43 վերահրապարակում, որոնցից մի քանիսն էլ իրենց հերթին էին տարածվել: Մեկնաբանությունները հիմնականում պարունակում են «Չեղարկեք կամ հետաձգեք» կարգախոսը, ինչպես նաև այլ արտահայտություններ:
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
«Արցախում այսօր ցեղասպանություն է, և ես չեմ պատկերացնում, թե ինչպես են ախալքալաքցիները գնալու համերգին և ուրախանալու:
«Իմ Ջավախքը, որը միշտ եղել է Հայաստանի կողքին, չի կարող նման սխալ թույլ տալ»:
«Հուսով եմ, որ այն կչեղարկվի: Ջավախքը չի կարող նման անհարգալից վերաբերմունք ցուցաբերել»
«Հայ ժողովուրդը սգում է, մեզ միայն համերգն էր պակաս: Կա՛մ չեղարկեք, կա՛մ հետաձգեք այն: Իսկ հիմա մտածե՛ք արցախցիների վիճակի մասին: Խնդրում եմ, մի՛ լռեք, միթե՞ դուք այդքան անտարբեր եք հայերի նկատմամբ»: em>
«Հարգելի համերգի կազմակերպիչներ, խնդրում եմ հետաձգեք համերգը կամ չեղարկեք այն: Արցախում ադրբեջանցիներն էթնիկ զտումներ են իրականացնում հայերի դեմ, բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել: Եվ սա մեր սուգն է, խնդրում եմ հարգանքով վերաբերվեք այս իրավիճակին»: em>
Մեկնաբանություններում միայն մեկ օգտատեր է կողմ արտահայտվել համերգի անցկացմանը։
Գրառումը ակտիվորեն տարածում են նաև ֆեյսբուքյան օգտատերերը՝ երիտասարդներ և այլք, ովքեր նշում են իրենց ընկերներին կամ կոչ են անում չմասնակցել համերգին, նույնիսկ եթե այն կայանա։
Առաջիններից մեկը, ով սկսեց այս շարժումը, Գոհար Աղջոյանն է։ Նա կոչը սկսել է իր Instagram-ում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար այս դժվարին ժամանակաշրջանում տվյալ համերգի անցկացումը նպատակահարմար չէ։
Ինչպես Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, այս պահին քննարկվում է համերգը հետաձգելու կամ չեղարկելու հարցը, հենց որ կոնկրետ տեղեկություն լինի, նա կտեղեկացնի։