Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքում, ժամը 20:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 55,7%-ը, այսինքն՝ 32 241 ընտրող:

Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքում գրանցված է 57 886 ընտրող, որից 36 979-ը՝ Ախալքալաքում, իսկ 20 577-ը՝ Նինոծմինդայում:

Ադիգենում, Բորժոմիում, Ախալցիխեում, Ասպինձայում քվեարկել է 55 413 ընտրող, ակտիվությունը կազմում է 64,27 տոկոս:

Ժամը 12-ի դրությամբ, ամբողջ Վրաստանում ընտրողների ակտիվությունը կազմում է 45,77%, որը թվաքանակով կազմում 1 607 530 ընտրող։