Ախալքալաքում սեպտեմբերի 25-ին նախատեսված երաժշտական երեկոն հետաձգվել է անորոշ ժամանակով։ Այս մասին Jnews-ի հետ զրույցում հայտարարեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Հիշեցնենք, որ «Ղամիս շոու» խմբի համերգն ի սկզբանե նախատեսված էր սեպտեմբերի 9-ին՝ Ախալքալաք քաղաքի օրը, սակայն այն հետաձգվել էր Գուրիայում տեղի ունեցած ողբերգության պատճառով։ Երեկ հայտնի դարձավ, որ Ախալքալաքում համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին, սակայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բազմաթիվ զոհերի պատճառով համերգի մասին լուրը թերահավատորեն ընդունվեց Ախալքալաքի երիտասարդության կողմից։ Սոցցանցերում երիտասարդների շրջանում շարժում էր սկսվել՝ համերգը չեղարկելու կամ հետաձգելու կոչերով։

Կկայանա թե ոչ «Ղամիս շոու»-ի („ღამის შოუ“) համերգն Ախալքալաքում