Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի բուժքույր՝ Մեգի Բաքրաձեի մահվան գործով, նույն կլինիկայի բժշկուհի Վիոլետա Ինասարիձեն դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Հետաքննությունն ընթանում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 370 հոդվածի հիման վրա, այն է՝ սուտ ցուցմունք տալ: Դատավորը Նինո Էլեիշվիլին կիրառել է հոդվածով նախատեսված ամենաբարձր պատիժը: Ինասարիձեի փաստաբան Բոնդո Վաթիաշվիլին պնդում է, որ դատարանը պատվեր է կատարել և նրա որոշումն անօրինական է: Գրում է tv9news.ge-ին:
«Ամբողջովին անօրինական որոշում է կայացվել, ես 100 տոկոսով վստահ եմ։ Երբեք նման տոնով չեմ արտահայտվել, բայց սա 100 տոկոսով պատվեր էր, այլ կերպ չեմ կարող բացատրել։ Երկնքից ընկած որոշում էր, այս որոշումն անսպասելի անգամ չի կարելի կոչել։ Նման արդյունք ոչ մի կերպ հնարավոր չէր…
370 հոդվածով, կեղծ ցուցմունքների հիման վրա Նինո Էլեիշվիլին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Սա ամենաբացասական դատավորն է, և ամենավատ համբավ ունեցողը։ Մենք կբողոքարկենք բոլոր տարբերակներով, ես մինչև վերջ կգնամ, նույնիսկ եթե ինձ պետք լինի հասնել Ստրասբուրգ»,- ասում է փաստաբան Բոնդո Վատիաշվիլին։
Անցած տարավա դեկտեմբեր ամսին Վիոլետա Ինասարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել 4000 լարի գրավը։ Բոնդո Վաթիաշվիլիի խոսքով՝ Վիոլետա Ինասարիձեի սպասասրահից դուրս գալու փաստը հաստատված չէ, և հետևաբար, նրա արարքում հանցագործության հետքեր չկան։
Ըստ դատախազության՝ Վիոլետա Ինասարիձեն Covid-19-ի դեմ պատվաստանյութն ընդունելուց հետո տեսել է Մեգի Բաքրաձեին կյանքին վտանգ սպառնացող վիճակում, նա պարտավոր էր անհապաղ համապատասխան բուժում ցուցաբերել, սակայն բուժքրոջը պատշաճ առաջին օգնություն չի ցուցաբերել և ոչ իրավաչափ պատճառով լքել է կլինիկայի տարածքը։
Վիոլետա Ինասարիձեն վերջին դատական նիստում հայտարարել է, որ Մեգի Բաքրաձեի դեպքի վերաբերյալ լրագրողներին կեղծ տեղեկություն է տվել կլինիկայի պահանջով, ըստ նրա, ստիպված էր հայտարարել, որ նա ներկա է եղել բուժքրոջ վատացման ժամանակ և ժամանակին ադրենալին է ներարկել։ Ավելի ուշ նա փոխել է իր ցուցմունքը ոստիկանությունում և ասել, որ Մեգի Բաքրաձեին ադրենալին չի սրսկել։
2021 թվականի հուլիսի 1-ին բժիշկ Վիոլետա Ինասարիձեն ռեանիմատոլոգ Գիորգի Ապցիաուրիի հետ հեռացվել է «Իմեդի»-ից՝ կանոնադրության մի քանի կետեր խախտելու մեղադրանքով։ Նրանք երկուսն էլ դատական գործ են հարուցել կլինիկայի դեմ։
Այս թեմայով կարդացեք նաև՝
Հայտնի է բուժքույր Մեգի Բաքրաձեի մահվան պատճառը
Ախալցիխեի կլինիկայի բժշկին մեղադրանք է առաջադրվել
Բժիշկը «ոչինչ չի ձեռնարկել» բուժքրոջ կյանքը փրկելու համար
Պատվաստումից հետո մահացած բուժքրոջ հարազատները բժիշկներին են մեղադրում
Պատվաստումից հետո բուժքրոջ մահը. Հիվանդանոցի երեք բուժաշխատողի մեղադրանք է առաջադրվել