Անօրինական ձկնորսության փաստը բացահայտել են Սամցխե-Ջավախեթիի բնապահպանական վերահսկողության վարչության տարածաշրջանային բաժնի աշխատակիցները։

«Ախալցիխեի մունիցիպալիտետում, Քուր գետում քաղաքացիները անօրինական ձկնորսություն են իրականացրել` օգտագործելով էլեկտրաական սարք։ Որսացել են 26 կգ ձուկ»,- այս մասին տեղեկությունը տարածում է Բնապահպանական վերահսկողության վարչությունը։

თევზი

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները 2021 թվականի հուլիսի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են անօրինական ձկնորսության 40 դեպք ամբողջ երկրում, այդ թվում՝ 22 դեպք, որոնք պարունակում են հանցագործության նշաններ: