Այսօր՝ հունիսի 21-ին, վաղ առավոտից սկսվել են Խուլգումո-Կուլիկամ գյուղերի ճանապարհի վերականգնման աշխատանքները։ Այն իրականցնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը:

Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար հայտարարված էլեկտրոնային մրցույթը հաղթել է «Ջավախավտոգզա» ընկերությունը՝ 2 058 000 լարի արժողությամբ: Պայմանագրի ժամկետն այն ստորագրելու օրվանից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն է:

Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանն ասաց.

«Տարածաշրջանային հիմնադրամը մեզ տարվա ընթացքում երկու անգամ է հատկացնում բյուջե, մեկ անգամ գարնան սկզբին, մի անգամ էլ աշխատանքների ավարտից հետո։ Հիմա առաջի փուլը՝ 4 000 000 արդեն շինարարությունը ընթանում է, Չունչխա, Աբուլ և Ափնիան էր։ Հիմա սպասում ենք երկրորդ փուլին, չգիտենք ինչքա՞ն կհաստատվի և ե՞րբ, սակայն երկրորդ փուլի գումարը պետք է ծախսենք այն մեծ գործերի վրա, որոնք կիսատ են՝ Խուլգումոն, Խավեթը և Ալաթուման-Բեժանոն։ Խուլգումո-Կուլիկամն ամեն դեպքում երկու տարվա նախագիծ պետք է լիներ, կապված գումարից։ Հաստատ այդ քանակի գումար չեն հատկացնի, որ երեքն էլ ավարտին հասցնենք։ 500 000 լարին մենք տեղական բյուջեով հատկացրել են Խուլգումոի համար, որպեսզի այդ գործի վերաբերյալ պայմանագիր ունենանք, երբ որ հիմնադրամը գումարը հատկացնի, միանգամից ունենաք պայմանագիրը և շարունակենք աշխատանքները»:

Խուլգումայում սկսվել են ճանապարհի կառուցման նախնական աշխատանքները:

Ընդգծենք, որ Խուլգումո և Կուլիկամ գյուղերի բնակիչները բազմիցս դիմել են տեղի ինքնակառավարման մարմիններին տվյալ ճանապարհի ասֆալտապաման համար:

Հարկ է նշել, որ Կուլիկամ գյուղի կենտրոնական ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է 2021 թվականին, որի համար մոտավոր 1 մլն լարի է ծախսվել:

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Կասֆալտապատվի Խուլգումո-Կուլիկամ ճանապարհը

Խուլգումոն փոշու մեջ. ասֆալտապատ ճանապարհի սպասումով

Քաղաքին ամենամոտ, բայց «հեռու» գյուղը