Խուլգումոն Ախալքալաք քաղաքի ամենամոտ գյուղերից է։ Քաղաքից ընդամենը 3 կմ հեռավորության վրա գտնվող գյուղ հասնելու համար վարորդներից պահանջվում է 20 րոպե, 10-ի փոխարեն։

Խուլգումոյի բնակիչները տարիներ շարունակ բողոքում են գյուղամիջան ճանապարհների քանդված վիճակից։ Այս տարի գյուղի կենտրոնական ճանապարհին կատարվել է միայն հարթեցման աշխատանքներ, եթե 2020 թվականին հարթեցվել է Խուլգումոյից մինչև Կուլիկամ ընկած ճանապարհի 2,5 կմ հատված, ապա այս տարի՝ 2021 թվականին՝ 2 կմ հատվածը։

Բնակիչները և գյուղի մասնագետը բազմիցս դիմում են ներկայացրել տեղական ինքնկառավարման մարմիններին հարցին լուծում տալու նպատակով, սակայն խնդիրը դեռ լուծված չէ։

Ժամանակ առ ժամանակ ճանապարհափոսերը ավելի են խորանում, ինչին ազդում են նաև անձրևները։ Վարորդները բողոքում են, որ չեն կարողնաում ցածր մեքենաներով առանց մեքենայի տակը խփելու անցնել այդ փոսերով։ Փոսերի խորությունը անտեսանելի է դառնում, երբ անձրևաջրերով է լցվում և այդ ժամանակ վարորդները ընդհանրապես չեն կարողանում կողմնորոշվել, թե որ կողմից գնան, որ փոսի մեջ չմնան։

chanaparh

Գյուղի մասնագետ Մովսես Գիգոլյանը ասում է, որ մինչ տարեվերջ անպայման կհարթեցվեն ճանապարհները, սակայն ասֆալտապումը նախատեսված է 2022 թվականի բյուջեում։

«Ուրբաթ օրը ես դիմեցի մեր համապատասխան Սպասարկման կենտրոն, նրանք ասացին, որ իրենց աշխատողը հիվանդ է, և հենց անցնի գործի միանգամից կսկսի Խուլգումոյի ճանապարհների հարթեցման աշխատանքները», – ասում է Գիգոլյանը։

Ինչ վերաբերվում է ասֆալտապամանը նա նշում է՝ Թբիլիսիից սեպտեմբերին մասնագետներ են եկել և գծանշումներ արել։

«Ասֆալտապատման աշխատանքները պլանավորած է շրջանի կողմից, Թբիլիսիից եկել են նախագծողները, լրիվությամբ, ամեն մի փոքր դետալ գրանցված է: Կասֆալտապատվի նաև դեպի մանկապարտեզ և դպրոց տանող ճանապարհները։ Պետք է, որ մյուս տարի շրջանի բյուջեից գումար հատկացնեն, որ ասֆալտապատվի, եթե, իհարկե բյուջեի միջոցները բավարար լինի», – հավելում է գյուղի մասնագետը։

Բնակիչները հույս ունեն, որ մի օր կկարողանան նորմալ ճանապահով երթևեկել, առանց մտահոգվելու, որ չեն ջարդի իրենց մեքենաները։