Երկար տարիներ անբարեկագ վիճակում գտնվող Խուլգումո-Կուլիկամ գյուղերի կենտրոնական ճանապարհն այս տարի կասֆալտապատվի: Ընդհանուր կասֆալտապատվի 2կմ 413 մետր երկարությամբ ճանապարհ, որի համար կծախսվի 2մլն 167 հազար 760 լարի:
Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, ասֆալտապատման աշխատանքների համար շուտով էլեկտրոնային մրցույթ կհայտարավի:
«Էլեկտրոնային մրցույթը մոտավոր 5 օրից կհայտարարվի: Ֆինանսների նախարարության հետ համաձայնության ենք գալու, որ աշխատանքները շարունակենք տարածաշրջանային հիմնադրամի միջոցներով: Համաձայնագրի փաստաթղթերն արդեն ուղարկել ենք: Նախնական աշխատանքներն սկսելու համար տեղական բյուջեից 500 000 լարի է հատկացվել»,- Jnews-ին հայտնեց Արա Մովսիսյանը։
Խուլգումո-Կուլիկամ գյուղերի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը կսկսվի գլխավոր մայրուղուց (Խուլգումո գյուղի սկզբնամասից) և կմիանա Կուլիկամ գյուղի ասֆալտին:
Ընդգծենք, որ Խուլգումո և Կուլիկամ գյուղերի բնակիչները շատ են դիմել տեղի ինքնակառավարման մարմիններին տվյալ ճանապարհի ասֆալտապաման համար:
Հիշեցնենք, որ Կուլիկամ գյուղի կենտրոնական ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է 2021 թվականին, որի համար մոտավոր 1 մլն լարի է ծախսվել:
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Խուլգումոն փոշու մեջ. ասֆալտապատ ճանապարհի սպասումով
Քաղաքին ամենամոտ, բայց «հեռու» գյուղը
Շարունակվում է Կուլիկամ գյուղի ճանապարհի ասֆալտապատումը