«Վրաստանի Հայ համայնք» կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել Լաշա Արսենիձեի դեմ, ով տեսանյութ էր հրապարակել, որում վիրավորական արտահայտություներ էր անում Վրաստանում ապրող հայերի մասին: Տեսանյութը լայն տարածում էր ստացել համացանցում:
Վրաստանում ապրող մի խումբ հայեր ստորագրությունով դիմել են «Վրաստանի Հայ համայնք» կազմակերությանը, որպեսզի համարժեք արձագանք տրվի 2023 թվականի մայիսի 14-ին Լաշա Արսենիձեի արածին: Նրանք խնդրում են, որ կազմակերպությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի հայերի օրինական շահերը պաշտպանելու համար, ինչպես նաև Արսենիձեն պատասխան տա, այսինքն՝ նույն սոցիալական ցանցերով հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ազգից:
«Վրաստանի Հայ Համայնքը» հայտնել էր իր աջակցությունն այս նախաձեռնությանը, և նույնպես ստորագրահավաք է սկսել՝ հայտարարելով, որ այս նախաձեռնության կողմնակիցները, անկախ ազգությունից, կարող են այցելել գրասենյակ, ժամը` 11:00-ից մինչև 20:00-ը և թողնել իրենց ստորագրությունը, այդպիսով ցույց տալով իրենց աջակցությունը սույն նախաձեռնությանը:
Jnews-ը խոսել է «Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպույթան նախագահ Արթուր Միրզոյանի հետ, ստորագրահավաքի ընթացքի և հետագա անելիքների մասին:
Միրզոյանի խոսքով, ի տարբերություն հակահայկական մյուս հայտարարություների, որտեղ միայն հեղինակներն իրենց կարծիքներն էին արտահայտում, Արսենիձեն բացահայտ սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցնում:
«Վերջին շրջանի հակահայկական հայտարարություների մեջ կապ չեմ տեսնում, չեմ տեսնում նաև ռուսական գործոն: Հայտարարություները, որոնք կապված էին Աբխազիան հայերին հանձնելու հետ, պարզապես անհեթեթություն են և դա զուտ նրանց կարծիքն է, ոչ ավելին: Ինչ վերաբերվում է Արսենիձեի գործին չէինք կարող չանդրադառնալ այս գործին քանի-որ տեսանյութում հնչում են մեր արժանապատվությունը վիրավրող և սպառնալիքներ պարունակող հայտարարություներ: Ստացանք մի շարք քաղաքացիների ստորագրություններով նախաձեռնությունը և սկսեցինք ստորագրահավաքը, որը հետո կներկայացնենք ներքին գործերի նախարարություն՝ Արսենիձեին ստիպելու հրապարակայնորեն ներեղություն խնդրել հայերից», – ասում է «Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը:
Նա նաև նշում է, որ չեն սահմանափակվելու միայն Թբիլիսիով, ստորագրահավաք լինելու է նաև շրջաններում, որի մասին նախօրոք կտեղեկացնեն հանրությանը:
«Նրանք, ովքեր չեն կարողանում գալ գրասենյակ խնդիր չէ, թող կապվեն մեզ հետ, մեր կամավորները կգնան իրենց թաղամաս: Հունիսի 18-ին Սուրբ Էջմիածին և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցիներում նույնպես հավաքեցինք ստորագրություններ և դա միանգամյա չէր: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ կան քաղաքացիներ, ովքեր Վրաստանում չեն, բայց ցանկություն են հայտնում միանալ նախաձեռնությանը, նրանց առաջարկում ենք հետևյալ տարբերակը, ներքևում դրված նկարի օրինակով արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիներն անկախ իրենց ազգությունից կարող են լրացնել՝ նամակ ուղարկելով մեր facebook-ի էջին կամ info@armenian-community.ge էլեկտրոնային հասցեին», – եզրափակում է Միրզոյանը, ընդգծելով նաև այն, որ նախաձեռնությանը միացել և ստորագրել են ազգությամբ երկու ադրբեջանցի ուսանողներ:
Կարդացեք նաև՝
Հայատյացություն սոցցանցերում. ինչպե՞ս արձագանքել դրանց
Հակահայկական տեսանյութ Վրաստանում՝ արձագանքներն ու հետևանքները