«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն իր շարքերից հեռացրել է Իրակլի Չխվիրկիային, Բաթումիում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված նրա կատարած հայտարարության պատճառով:
«Միացյալ ազգային շարժման» մամլո ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ Իրակլի Չխվիրկիայի կողմից արված հայտարարությունները Բաթումիի իրադարձությունների վերաբերյալ չեն համաձայնեցվել կուսակցության հետ:
Իրակլի Չխվիրկիան սատարել է ցուցարարներին, և մեկնել քաղաք Բաթումի այն ժամանակ, երբ այնտեղ անցկացվում էր բողոքի ակցիա: Նա համերաշխության կոչ է արել հանրությանը: Ինչպես նաև պահանջել է կառավարության հրաժարականը և ակցիայի կազմակերպիչների անվտանգության ապահովումը:
Իրակլի Չխվիրկիայի կատարած հայտարարությունների պատճառով կառավարության ներկայացուցիչները մեղադրում են «Ազգային շարժմանը» իրավիճակի շիկացման և սադրանքների մեջ:
Շաբաթ օրը, մարտի 11-ին Բաթումիում տեղի ունեցավ բողոքի ակցիա ընդդեմ տեղի ոստիկանության գործողություններին, որը վերածվեց ցուցարարների բախումներին ոստիկանության հետ: Միջադեպի հետևանքով ավելի քան 20 մարդ հոսպիտալացվել է:
Լուսինե Աստոյան