Անցած տարի Վրաստանի բնակչությունը նվազել է 0,2%-ով: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկրում ապրում է ավելի քան 3,7 միլիոն մարդ: Այս մասին ասվում է վիճակագրության ազգային ծառայության հաշվետվության մեջ:
2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 0-14 տարեկան բնակչության թիվը կազմում է ամբողջ բնակչության 20.4 տոկոսը, իսկ աշխատունակ բնակչությունը (15-64 տարեկան)` 64.5%, 65 և ավել տարեկան բնակչությունը` 15.1%:
Վրաստանի բնակչության միջին տարիքը, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ, 37 տարեկան է: Բնակչության արական սեռի թվաքանակը գրեթե անփոփոխ է մնացել և կազմում է 1,8 միլիոն մարդ, իսկ բնակչության իգական սեռի թվաքանակը նվազել է 0,3%-ով և կազմում է 1,9 միլիոն մարդ:
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով` Վրաստանի բնակչության 48%-ը տղամարդիկ են, իսկ 52%-ը՝ կանայք:
2019-ին կյանքի տևողությունը 74,1 տարի է եղել, տղամարդկանց համար՝ 69,8 տարի, իսկ կանանց՝ 78.4:
2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 59%-ն ապրում է քաղաքներում, իսկ Թբիլիսիում բնակվում է երկրի բնակչության 1/3-ը:
2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 0-14 տարեկան բնակչության թիվը կազմում է ամբողջ բնակչության 20.4%-ը, իսկ աշխատունակ բնակչությունը (15-64 տարեկան)` 64.5%, 65 և ավել տարեկան բնակչությունը` 15.1%: