Դեկտեմբերի 5-6-ը Բրյուսելում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը: Հավաքի շրջանակներում տեղի է ունեցել նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, որին ներկա է գտնվել Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին ինֆորմացիոն կենտրոնի տեղեկատվությամբ, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի ժամանակ ևս մեկ անգամ դրական է գնահատվել այն առաջընթացը, որը երկիրը ձեռք է բերել դաշինքին ինտեգրման ընթացքում։ Եվս մեկ անգամ հաստատվել է ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանին ցուցաբերած քաղաքական և գործնական աջակցությունը։

«ՆԱՏՕ-ի աջակցության շնորհիվ ուժեղանում է Վրաստանի պաշտպանական համակարգը և դա կօգնի երկրին միանալ դաշինքին։ Շնորհավորում ենք Վրաստանին այս մեծ ձեռքբերման և գրանցած բարձր պրոգրեսի համար», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։

Ըստ Ստոլտենբերգի, Վրաստանի հետ գործընկերությունը շատ կարևոր է ՆԱՏՕ-ի համար։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է Վրաստանի կարևոր ներդրումը եվրաատլանտյան անվտանգության հարցում։ «Դաշինքը պատրաստ է օգնել Վրաստանին բոլոր այն հարցերում, ինչը կարևոր է Վրաստանի համար ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին»,- նշել է Ստոլտենբերգը։

NATO1

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ևս մեկ անգամ իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև երկրի վարած խաղաղ քաղաքականության հարցում։ Կրկին նշվել է Ռուսաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման և Վրաստանի տարածքների դե-օկուպացիայի հարցի քննարկման անհրաժեշտությունը։

Ինչպես Միխեիլ Ջանելիձեն է նշել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին Վրաստանի կառավարության կողմից արվում է քայլեր և բարեփոխումներ, որոնք նպաստում են Վրաստանի հաջողությանը, երկիրն ավելի են մոտեցնում ՆԱՏՕ-ին, և երկրում հաստատում ՆԱՏՕ-ի չափանիշները։

«Շատ դրական արձագանքեր հնչեցին ՆԱՏՕ-ի անդամակից երկրների կողմից Վրաստանի ձեռքբերած առաջընթացի, ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, ռազմական և պաշտպանական բարեփոխումների իրականացման առումով», – նշել է Միխեիլ Ջանելիձեն։

Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի հանդիպման ավարտից հետո տեղեկություն հրապարակվեց, որը ներառում է ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության բոլոր ասպեկտները։ Փաստաթղթին վրացերեն և անգլերեն լեզուներով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը ներկայացնում է քաղաքական երկխոսության ֆորում, որը վերահսկում է Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության խորացումը։ Հանձնաժողովի շրջանակներում պարբերաբար քննարկվում են խորհրդակցություններ։ Ամեն տարի անցկացվում է ավելի քան 20 հանդիպում քաղաքական, անվտանգության, պաշտպանության, ժողովրդավարության, հակամարտության խաղաղ լուծման, էներգետիկայի և այլ հարցերի շուրջ քննարկումներ։

Գայանե Ակոջյան