2020 թվականին ֆիքսված համացանցից օգտվող բաժանորդների թիվն աճել էր 57 հազարով և հասել մեկ միլիոնի, իսկ ավելի ստույգ` ֆիքսված ինտերնետից օգտվում է 998 հազար բաժանորդ:
Հաղորդակցման հանձնաժողովի տվյալներով՝ ֆիքսված ինտերնետի օգտատերերի թիվը շարունակում է դինամիկ աճել՝ ֆիզիկական անձ ներկայացնող օգտատերերի տարեկան աճի տեմպը վերջին երեք տարիների ընթացքում 14% է կազմում:
Հանձնաժողովի տվյալներով, 998 հազար օգտատերերից 950 հազար ընտանիք օգտագործում է ֆիքսված ինտերնետ, ինչը մեծացնում է համացանցի ներթափանցումը, որը հասել է 86%-ի: Նշենք, որ 2013 թ.-ին համացանցին հասանելիություն ուներ 45%-ը, այսօր այդ ցուցանիշը կրկնապատկվել է:
«Կարևոր և դրական փաստ է այն, որ ֆիքսված ինտերնետի օգտատերերի 84%-ն օգտագործում է օպտիկական տեխնոլոգիաներ, և այդ առումով Վրաստանն առաջ է անցել եվրոպական 28 առաջատար երկրներից», – ասված է Հաղորդակցման հանձնաժողովի հայտարարության մեջ: