Ախալքալաքի մունիցիպալիտետը 730 850 լարի է հատկացրել Մարտունի գյուղի կամրջի վերանորոգման համար։
Մարտունի գյուղի կամուրջը 2016 թվականից վթարային վիճակում է: Բնակիչները բազմիցս բողոքել են, և խնդրել տեղական իշխանություններին վերականգնել կամուրջը, քանի որ այն գյուղացիների միակ ճանապարհն է։ Վերջին անգամ կամուրջը վերանորոգվել է 2009 թվականին, բայց ոչ ամբողջությամբ։
JNEWS-ը բազմիցս գրել է կամրջի վթարային վիճակի մասին։ Վերջին անգամ Jnews-ը այս խնդրին անդրադարձել էր գրեթե մեկ ամիս առաջ։ Այդժամ քաղաքապետարանից ասել էին, որ հավանականություն կա, որ այս տարի կվերանորոգեն։ Մայիսի 30-ին, Սակրեբուլոյի նիստում արդեն գումար հատկացվեց կամրջի վերականգնման համար։
Նախագծա-նախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են։ Նախագծի համաձայն, կամուրջը հնից մի փոքր բարձր կլինի, կամրջի լայնությունը կլինի 3 մ 10 սմ, իսկ երկարությունը՝ 76 մ: Կամրջի ձախ մասից 1 մ լայնությամբ հետիոտնային ճանապարհ է լինելու։ Կամուրջը լուսավորված կլինի:
Մոտ ժամանակում քաղաքապետարանը վերականգնողական աշխատանքների մրցույթը կհայտարարի։
Մարտունի գյուղի կամուրջը վթարային վիճակում է
Մարտունու բնակիչները վախով են գնում տուն
Մարտունի գյուղի կամրջի վիճակը օր-օրի վատթարանում է
Խոսպիո-Մարտունի կամուրջը հնարավոր է վերանորոգվի
Վթարային կամուրջը մատնված է անուշադրության